- Աշխարհ, Կինո, Կյանք, Մշակույթ

Հոլլիվուդյան աստղ Իդրիս Էլբան բուժվել է կորոնավիրուսից

Հայտնի դերասանն այլևս կորոնավիրուսի ախտանիշներ չունի: Այս մասին Էլբան հայտնել է թվիթերյան իր էջում։

Աստղը նաև նշել է, որ իրենք կնոջ հետ անցել են կարանտինի դժվարությունների միջով, բայց շարունակում են մնալ «անորոշ վիճակում» ու չեն կարողանում տուն թռչել:

Էլբան հավելել է, որ տառապում է ասթմայով։ Դա դերասանին ստիպել է անհանգստանալ կորոնավիրուսի հետ կապված իր առողջական վիճակի պատճառով։

Կորոնավիրուսը հոլիվուդյան դերասանի մոտ հայտնաբերել էին մարտի 4-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իդրիս Էլբայի կինը՝ Սաբրինա Դաուրը, վարակվել է նրանից կորոնավիրուսով այն պատճառով, որ չի ցանկացել ամուսնուն մենակ թողնել ինքնամեկուսացման մեջ:

Մեկնաբանություններ