- Կյանք, Տեխնոլոգիաներ

77-ամյա ճապոնացին Excel-ի օգնությամբ հիանալի նկարներ է ստանում

Microsoft Excel օգտագործողներից շատերի մոտ այն ասոցացվում է միապաղաղ և երբեմն ձանձրալի աղյուսակների և գրաֆիկների հետ: Բայց կա մարդ, ով կոտրել է այս կարծրատիպը: Ծանոթացեք՝ Տացուո Հորիուչի: 77-ամյա ճապոնացի այս նկարիչը Excel-ում ճապոնական դետալային լանդշաֆտներ է պատկերում:

«Քաղաք»-ի խմբագրակազմը հիացած է նրա հնարամտությամբ և համբերատար աշխատանքով:

Արդեն 15 տարին Հորիուչին հրաշալի ծաղկած սակուրաների նկարներ է ստանում Excel-ի էլեկտրոնային աղյուսակների միջոցով:

նկարիչ excel նկարներ քաղաք

Թոշակի անցնելուց հետո Հորիուչին որոշեց որևէ զբաղմունք գտնել իր համար: Այդ ժամանակ էլ հենց նա հերտաքրքրվեց համակարգչային գրաֆիկայով:

«Գրաֆիկայի համար ծրագրային ապահովումները բավականաչափ թանկ են, Excel-ը ծատ ավելի հասանելի է: Բացի այդ, այն շատ ավելի գործառույթներ ունի և ավելի հեշտ է օգտագործման մեջ, քան, օրինակ, Paint-ը»- ասում է նկարիչը:

նկարիչ excel նկարներ քաղաք

Օգտագործելով հասարակ վեկտորային գործիքներ, որոնք առաջին հերթին գրաֆիկների ստեղծման համար են՝ Հորիուչին ճապոնական բնության աննկարագրելի գեղեցիկ նկարներ է ստեղծում:

«Ես երբեք չեմ օգտվել Excel-ից նախկին աշխատավայրումս, չեմ կարողացել կիրառել այն աշխատանքի համար և մտածել եմ, որ գուցե կարողանամ նկարել դրանով»,- ասում է նա:

նկարիչ excel նկարներ քաղաք

Տացուոն համակարգիչ է գնել և սկսել է ստեղծել այս նկարները, որոնք ներկայումս մեծ ճանաչում ունեն Ճապոնիայում՝ դրանք հաղթում են մրցույթներում, վաճառվում մեծ արագությամբ և ներկայացվում ցուցահանդեսներում:

Այժմ 77-ամյա նկարիչը Excel-ում նկարչության դասընթացներ է վարում:

նկարիչ excel նկարներ քաղաք

նկարիչ excel նկարներ քաղաք

նկարիչ excel նկարներ քաղաք

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ