սննդակարգ սնունդ հոգնածություն թուլություն քաղաք
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Ինչպես ճիշտ սննդակարգի միջոցով ազատվել անընդհատ հոգնածությունից

Օրգանիզմի ճիշտ աշխատանքը կախված է մի շարք գործոններից՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Ինչպե՞ս կարգավորել բոլոր օրգանների աշխատանքը և ինչի՞ց սկսել։ Մասնագետների խոսքով՝ նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել բիոռիթմերին։ Երբ մենք հետևում ենք դրանց, օրգանիզմն աշխատում է կատարյալ ճշգրտությամբ, մենք պահպանում ենք էներգիան, հեշտությամբ հաղթահարում սրթեսները, պահպանում առողջ քաշը, կարողանում ենք հեշտ կենտրոնանալ և աշխատել։ Եթե մենք դեմ ենք գնում բիոռիթմերին, ապա անընդհատ հոգնածության, թուլության զգացողություններ ենք ունենում։

Բիոլոգիական ռիթմերը օրգանիզմում բիոլոգիական գործընթացների բնույթի և ինտենսիվության՝ պարբերաբար տեղի ունեցող փոփոխություններն են։ Այսինքն, դրանք կարգավորում են մարմնի ջերմաստիճանի փոփոխությունները, զարկերակային ճնշումը, նյութափոխանակությունը և մի շարք այլ բիոլոգիական գործընացներ։ Սա տեղի է ունենում արյան մեջ տարբեր հորմոնների քանակի փոփոխությամբ։

2017 թվականին գիտնականներ Ջեֆրի Հոլը, Մայքլ Ռոսբաշը և Մայքլ Յանգը Նոբելյան մրցանակ են ստացել բիոռիթմերը կառավարող մեխանիզմների բացահայտման համար։

«Քաղաք»-ն ուսումնասիրել է գիտնականների խմբի բացահայտումը և քեզ համար առանձնացրել 5 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում դու կազատվես հոգնածության և թուլության զգացումից։

Հրաժարվել քաղցած ժամանակ սուրճ խմելու սովորությունից

Առավոտյան 7-ից 9 ընկած ժամանակահատվածում օրգանիզում արտադրվում են «արթնացման և սթրեսի» հորմոնը՝ կորտիզոլը, իսկ քաղցած ժամանակ ըմպած մեկ բաժակ սուրճը բարձրացնում է կորտիզոլի քանակը և սպառում օրգանիզմի ուժերը։ Սուրճի արթնացնող ազդեցությունը ժամանակավոր է, այն անհետանում է կեսօրից հետո, և մարդն իրեն կրկին հոգնած է զգում։

Նախաճաշը պետք է թեթև լինի

Օրվա ընթացքում էներգիայի քանակը պայմանավորված է նաև առաջին նախաճաշով։ Պետք չէ օրվա մեջ սնունդի առաջին ընդունումը ծանրացնել։ Օրգանիզմը դեռևս արթնանալու փուլում է, հետևաբար ծանր սնունդի մարսումը կծախսի օրգանիզմի էներգիայի պաշարները։ Որպես արդյունք՝ օրվա ընթացքում մարդն իրեն կրկին թույլ է զգում։

Թեթև սնունդի ընդունում՝ ճաշից հետո 

Ժամը 15։00-ից հետո օրգանիզմում ակտիվության բնական անկում է տեղի ունենում։ Դա պայմանավորված է ճաշի ժամանակ մեծ քանակությամբ սնունդի ընդունմամբ։ Հետևաբար, խորհուրդ է տվում ճաշին ընդունել քիչ սնունդ, որոշ ժամանակ անց, օրինակ 1-2 ժամից, կրկին որևէ թեթև սնունդ ընդունել։

Ընթրիք մինչև 20։30

Քնելուց առաջ սնվելը վնասակար է, դա խանգարում է օրգանիզմի ճիշտ աշխատանքին, ինչպես նաև ավելորդ քաշի պատճառ է դառնում։ Ցանկացած դեպքում աշխատիր ընթրել ոչ ուշ, քան 20։30-ը։ Այդպես քո օրգանիզմը ժամանակ կունենա ճիշտ մարսել սնունդը։

Լիցքաթափում

Բոլորի համար էլ օգտակար է ամսվա մեջ մի քանի անգամ դետոքս-օրեր անցկացնել։ Խոսքը ողջ օրը քաղցած մնալու մասին չէ։ Սկզբի համար դու պարզապես կարող ես մեկ օրով հրաժարվել մսից, հացից և քացրից։ Նշենք, սակայն, որ դետոքսի իրականացումն առավել ճիշտ է քննարկել բժիշկի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական պահանջներ ունի։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ