- Առողջապահություն, Երաժշտություն, Կյանք, Սելեբրիթի

Մադոննայի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են գտել

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են գտել։ Այս մասին Նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Օրերս ես հանձնեցի թեստը և իմացա, որ հակամարմիններ ունեմ, ուստի վաղը ես երկար ուղևորության կմեկնեմ մեքենայով, կիջեցնեմ պատուհանը ու կշնչեմ COVID-19-ով ներծծված օդը»,- հայտարարել է 61-ամյա երգչուհին:

Մեկնաբանություններում շատերը չեն հավատացել, որ երգչուհու մոտ իսկապես հակամարմիններ են հայտնաբերվել։ Ոմանք զարմացել են, որ Մադոննան նախկինում ոչինչ չէր ասում կորոնավիրուսով հիվանդանալու մասին։ Աստղին նաև խորհուրդ են տվել կրկին հանձնել թեստը՝ բացատրելով, որ դրանք երբեմն սխալ են լինում։

Մեկնաբանություններ