- Կյանք, Սպորտ

Մադրիդի «Ռեալը» մարզումները կվերսկսի մայիսի 11-ին

Մադրիդի «Ռեալը» որոշել է վերսկսել մարզումները։ Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Վալդեբեբասի մարզաբազայում կհավաքվի մայիսի 11-ին, հայտնում է Marca-ն։

Առայժմ ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրերով, կպահպանեն իրարից առնվազն 1,5 մետր տարածություն, կհանձնեն կորոնավիրուսի թեստ։ Նույնը վերաբերում է նաև մարզիչներին ու ակումբի աշխատակիցներին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսման հնարավոր ժամկետի վերաբերյալ որոշում դեռ չկա։

Մեկնաբանություններ