- Գիտություն, Կյանք

Մահացել է ֆրանսահայ ֆիզիկոս Հակոբ Թերզյանը

Փարիզում մահացել է աստղագիտության հայազգի ամենակարևոր դեմքերից մեկը՝ Հակոբ Թերզյանը։

Թերզյանը մեծ ներդրում է ունեցել դիտորդական աստղաֆիզիկայի մեջ։ Նա հայտնաբերել է բազում համաստեղություններ։

Հակոբ Թերզյանը ծնվել է 1927թ.-ին Ստամբուլում, ավարտել Ստամբուլի համալսարանը: 1956 թվականին Թեևզյանը տեղափոխվել է Ֆրանսիա։ 1967-1998 թվականներին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983 թվականներին եղել է այդ աստղադիտարանի փոխտնօրենը։

1965 թվականին Թերզյանին շնորհվել է Լիոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, իսկ 1980 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Մեկնաբանություններ