- Աշխարհ, Կյանք, Նորաձևություն

Մահացու հիվանդություն հաղթած Playboy-մոդելը կիսամերկ լուսանկարով կոչ է արել տանը մնալ

Իր կոչը մարդկանց հասցնելու համար 36-ամյա Նադին Քերաստասը անկեղծ լուսանկար է տեղադրել իր Instagram էջում ՝ գրառումն այսպես ստորագրելով. «Մնացե՛ք տանը։ Ով կիմանար, որ դտանը մնալն այնքան հաճելի կարող է լնել, այնպես չէ՞»։
Նադին Քերաստասն ապրում է Գերմանիայում։ Նա մոդել է և բոդիբիլդեր: Instagram-ում նա ունի 1,6 միլիոն հետևորդ, իսկ նրա յուրաքանչյուր գրառումը բերում է տասնյակ հազարավոր եվրո: Նադինը հասցրել է նույնիսկ հայտնվել Playboy-ի շապիկին։
Ինչպես գիտեք, Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում այժմ մոլեգնում է կորոնավիրուսի պանդեմիան, ինչի պատճառով իշխանությունները մարդկանց խնդրում են մնալ տանը։ Ունենալով վարակիչ հիվանդության ձեռքբերման դառը փորձ՝ Քերաստասը որոշել է դիմել իր մեծ լսարանին և կոչ անել մնալ տանը։
Մոդելն անկեղծ լուսանկար է տեղադրել՝ կրծքի վրա «Մնացե՛ք տանը❤» գրությամբ։ Մոդելն այս ուղղին է ընտրել խնդրի վրա ուշադրություն գրավելու համար։
Ի դեպ, Նադին Քերաստասը հաղթել է մեկ այլ վարակիչ հիվանդություն. նա ուներ բորելիոզ, որը նաև հայտնի է որպես Լայմի հիվանդություն (վարակիչ հիվանդություն, որը փոխանցվում է տզի խայթոցից)։
Մոդելը վարակվել էր, երբ բակում շան հետ էր խաղում։ Նադինը խոստովանել է, որ հիվանդությունը շատ ցավոտ էր անցնում։ Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են օգնել երիտասարդ կնոջը։
Հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան կամ հաշմանդամության, եթե ժամանակին բուժում չստացվի։

Մեկնաբանություններ