- Աշխարհ, Կյանք, Քաղաքական

«Մահվանից» հետո Կիմ Չան Ընի առաջին լուսանկարներն են հրապարակվել

Հյուսիսկորեական լրատվամիջոցները հրապարակել են Կիմ Չեն Ընի առաջին լուսանկարները՝ հանրության տեսադաշտից 20-օրյա անհետացումից հետո։ Կադրերը ցուցադրել է Կորեայի Աշխատանքային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն սինմուն»-ը։

Բոլոր լուսանկարներն արվել են մայիսի 1-ին Սունչհոն քաղաքում պարարտանյութերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ։ Կադրերում երևում է «Սունչխոնի պարարտանյութերի արտադրության գործարանի շինարարության ավարտի արարողությունը» պաստառը, որտեղ նշված է միջոցառման անցկացման ամսաթիվը:

Տեսախցիկների օբյեկտիվում հայտնվել է այն, թե ինչպես է Կիմ Չեն Ընը կտրել կարմիր ժապավենը և բացել գործարանը, նստել է նախագահության սեղանի շուրջ ու զբոսնել գործարանի արտադրամասերում: Շատ կադրերում նա ժպտում էր։ Երևում է նաև, որ ամբողջ ժամանակ նրան ուղեկցել է նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը։

Մեկնաբանություններ