- Աշխարհ, Կյանք, Սելեբրիթի, Սպորտ

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 2 մարմնավաճառ է պատվիրել՝ խախտելով կարանտինը

Մեծ Բրիտանիայում խիստ կարանտին է սահմանվել, սակայն որոշ ֆուտբոլիստներ անտեսում են այն՝ նրանց համար կարանտինը չափազանց ձանձրալի է։ Կայլ Ուոքերն, օրինակ, ոչ միայն այցելում է լոնդոնյան ակումբները (նրան տեսել են The Sun-ի լուսանկարիչները), այլև աղջիկներ է պատվիրում:

Մարտի 30-ին Կայլն ընկերոջ հետ պատվիրել է երկու մարմնավաճառներ՝ 21-ամյա Լուիզ Մակնամարային ու 24-ամյա մի բրազիլուհու։ Երեք ժամվա համար Ուոքերը վճարել է 2200 ֆունտ, հաղորդում է Sports.ru-ն։

 

 

Աղջիկները ճանաչել են ֆուտբոլիստին։ Նրանցից մեկը ֆուտբոլիստի մի քանի լուսանկար է արել․ նկարներից մեկում Ուոքերը պարզապես մերկ կանգնած է, իսկ մյուսում՝ կանխիկն է վճարում։

Աղջիկները հեռացել են չորեքշաբթի գիշերը ժամը 2-ին։

 

 

 

Հետաքրքիր է, որ նույն օրը Կայլը հարցազրույց է տվել Press Association-ին, որտեղ երկրպագուներին կոչ է արել պահպանել կանոնները, մնալ տանը և լվանալ ձեռքերը։

«Հետևեք արձանագրություններին և պաշտպանեք NHS-ը (Առողջապահության ազգային ծառայություն): Դա դժվար է, բայց առաջին հերթին մենք պետք է մտածենք ուրիշների առողջության ու տարեցների պաշտպանության մասին:

Հիմա մենք չպետք է կորցնենք հույսը, պետք է միահամուռ լինենք ու մտածենք ուրիշների մասին, այլ ոչ թե ինքներս մեզ», – ասել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը։ Մինչ այդ նա նաև Instagram-ում նմանատիպ ուղերձով տեսանյութ էր ձայնագրել։

Ինչպես Կայլի ակումբը, այնպես էլ հանրությունը վրդովվել էին ֆուտբոլիստի անպատասխանատու պահվածքից։ Մարդկանց զայրացրել է նաև, որ կարանտինը խախտող ֆուտբոլիստը իրենց «գլխին քարոզ է կարդում»։

Կայլն արդեն հասցրել է ներողություն խնդրել իր արարքի համար։

Մեկնաբանություններ