- Աշխարհ, Քաղաքական

Մելանյա Թրամփն ամերիկացիներին մոտիվացնելու համար դիմակով նկար է հրապարակել

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, բժշկական դիմակ է հագել և ամերիկացիներին կոչ է արել այն կրել կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում։

Համապատասխան գրառումը Մելանյան տեղադրել է Twitter-ի իր
ԱՄՆ-ի առաջին տիկինը տեսաուղերձ է ձայնագրել, որում քաղաքացիներին խնդրել է հետևել COVID-19-ից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից պաշտպանվելու հանձնարարականներին:

«CDC-ն շարունակում է ուսումնասիրել COVID-19-ի տարածումը, նրանք մարդկանց խորհուրդ են տալիս կտորից դիմակներ կրել հասարակական վայրերում»,- նշել է Թրամփը:

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը;

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում դիմակ կրել:

Մեկնաբանություններ