- Կինո, Մշակույթ

 «Մեծ քաղաքի լուսերը» Չարլի Չապլին

Չարլի Չապլինը գրում էր ֆիլմի ստեղծման  մասին:

«Ֆիլմի սյուժեն ինձ հուշեց կրկեսում աշխատող մի ծաղրածու, որը կորցրել էր տեսողությունը դժբախտ պատահարից: Նա մի աղջիկ ուներ, շատ թույլ ու նյարդային էր:

Տանը ծաղրածուն քայլում էր սայթաքելով, դիպչելով կահույքին, իսկ աղջիկը նայում ու ծիծաղում էր: Սակայն այս ամենը չափազանց սենտիմենտալ էր:

Եվ «Մեծ քաղաքի լույսերում ծաղրածուի կուրությունը անցավ՝ ծաղիկներ վաճառող աղջկան»:
Չարլի Չապլին

 

Սյուժե

Թափառաշրջիկը դեգերում է մեծ ու վտանգավոր քաղաքով՝ փնտրելով նոր արկածներ ու զգացողություններ։ Նա հանդիպում է մի ծաղիկներ վաճառող աղջկա, որը ինչպես հետագայում պարզվում է, կույր է։

Վերջինս, պատահականորեն թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան:
Գիշերը թափառաշրջիկը փրկում է մի միլիոնատիրոջ կյանքը, որը հարբած վիճակում ցանկանում է խորտակվել։ Էքսցենտրիկ մեծահարուստը իր շնորհակալությունը հայտնելու համար, ընկերանում է թափառաշրջիկի հետ, և իր շքեղ տուն տանում։
Այնտեղ նրանք ընթրում, տաքանում են, իսկ հետո էլ ակումբ գնում՝ զվարճանալու։ Առավոտյան պարզվում է, որ մեծահարուստը միայն հարբած վիճակում է հիշում թափառաշրջիկին։ Սթափ վիճակում նա մոռանում է իր կյանքը փրկողին։

Թափառաշրջիկն ամեն օր այցելում է աղջկան և կերակուր բերում։ Նա հավաքարար է աշխատում, որպեսզի ամեն կերպ օգնի խեղճ աղջկան։ Շուտով նա իմանում է, որ Վիեննայի բժիշկներին հաջողվում է վիրահատության շնորհիվ, վերականգնել մարդու տեսողությունը։ Դրա հետ մեկ տեղ, աղջիկն ու իր տատիկը չեն կարողանում վճարել տան վարձը և սպառնալից նամակ են ստանում բնակարանի տիրոջից։ Աղջիկը հիվանդանում է և ի վիճակի չի լինում գումար վաստակել։ Նրան իր տատիկն է փոխարինում, փողոցներում ծաղիկներ վաճառելով։

Բանտից ազատվելուց հետո, թափառաշրջիկը հուսահատված դեգերում է քաղաքով։ Կույր աղջիկն արդեն վերականգնել է տեսողությունն ու ծաղկե խանութ բացել։ Նա երբեք աչքերով չի տեսել իր բարերարին, և իրեն հարուստ ու գեղեցիկ է պատկերացնում։

Թափառաշրջիկը տեսնում է ապաքինված աղջկան ու երկար նայելով գեղեցկուհուն, փախցում է՝ ամաչելով ինքն իր կեցվածքից։ Սակայն աղջիկը վազում է իր ետևից ու կպչելով թափառաշրջիկի ձեռքին, ճանաչում է հին ու բարի ընկերոջը։
Նրանք երկուսն էլ երջանիկ են։

 

 

Aquote1.png

Մեկնաբանություններ