- Արվեստ, Մշակույթ

Մեկուսացման մեջ գտնվողները վերարտադրում են հայտնի կտավները

Սոցցանցերում հայտնի է դարձել #հեշտմեկուսացում ֆլեշմոբը, որն առաջարկում է կրկնել հայտնի նկարները ձեռքի տակ եղած նյութերի օգնությամբ:

Նոր տարածում գտած շարժման հետևորդներն իրենց խումբն ունեն սոցցանցերում, որտեղ ավելի քան 160 հազար մասնակից կա։ Ֆլեշմոբին արդեն միացել են տարբեր կազմակերպություններ ու հրատարակություններ։ Խմբի կանոններում օգտատերերին կոչ են անում լուսանկարները  չմշակել ֆոտոշոփի կամ այլ ծրագրերի միջոցով և տարածել միայն այն աշխատանքները, որոնք արվել են ինքնամեկուսացման ժամանակ։

Նշվում է, որ կարելի է նմանակումներ անել պաստառների, փորագրությունների, մանրանկարների և պաստառների վրա: Մոդերատորները մերժում են կինոյի, անիմացիայի, լուսանկարների, կոմիքսների, շապիկների և բացիկների լուսանկարները։

Ահա այդ զվարճալի նկարներից մի քանիսը։


Իսկապես, արվեստի գործեր են, այնպես չէ՞։

Մեկնաբանություններ