- Կյանք, Սպորտ

Մխիթարյանն ու «Ռոմա»-ն կսկսեն մարզումները

Իտալական երկու ակումբներ` «Ռոմա»-ն և «Լացիո»-ն, մայիսի 6-ից կվերսկսեն մարզումները:

Իտալական Լացիո տարածաշրջանի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին մարզվել, բայց ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն և կմարզվեն անհատապես` պահպանելով անվտանգության բոլոր նորմերը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտեզրափակվել, եթե այս մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը: Առաջնության կազմակերպիչներըվերջնաժամկետ են սահմանել Սերիա Ա-ի հնարավոր վերսկսման համար:

Մեկնաբանություններ