- Առողջապահություն, Գիտություն, Կյանք, Հայաստան

Մոսկվայում կորոնավիրուսից հայտնի հայ գիտնական է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: Նա 72 տարեկան էր։

Ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: 10 օր առաջ նույն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը:

Ղազարյանը բազմաթիվ հայտնի գիտական աշխատությունների ու հայտնագործությունների հեղինակ էր, արժանացել է մի շարք գիտական կոչումների ու պարգևների:

 

Մեկնաբանություններ