Յոգուրտ Քաղաք
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Յոգուրտ․ օգտակարության մասին փաստեր, պատրաստման եղանակներ

Իսկ դուք գիտե՞ք, որ կաթ ու յոգուրտ օգտագործելը նպաստում է հենաշարժողական ապարատի ամրապնդմանը, վկայում են Archives of Osteoporosis ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքները: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կալցիումով ու D վիտամինով հարուստ կաթը կամ յոգուրտն օրական 2-3 անգամ օգտագործելը զգալիորեն բարձրացնում է ոսկորների ու հոդերի ամրությունը։ Իսկ յուղոտ կաթնամթերքը, ինչպիսին են պաղպաղակը, թթվասերը կամ պանիրը, կարող է միայն ավելացնել գոտկատեղի ավելորդ սանտիմետրերը։

Այն խթանում է դիմադրողական համակարգի աշխատանքին՝  շնորհիվ իր պարունակած մանրէների, որոնք անհրաժեշտ տարրեր են օրգանիզմի նպաստավոր աշխատանքի համար: Գիտնականները պարզել են, որ 3 ամսվա ընթացքում յոգուրտի կանոնավոր օգտագործումն օգնում է զերծ մնալ զանազան վարակներից, քանի որ դրա պարունակած մանրէները խթանում են արյան սպիտակ գնդիկների արտադրոմանը, որոնք էլ պատասխանատու են վարակների դեմ պայքարի համար:

Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել յոգուրտ
Յոգուրտ Քաղաք
Բաղադրիչներ
Կաթ – 1 լիտր
Մածուն – 1 ճաշի գդալ կամ չոր մերան
Շաքարավազ – 1 ճաշի գդալ
Կտրատած միրգ կամ հատապտուղ – 1 ճաշի գդալ

Ինչպե՞ս պատրաստել՝

Կաթը եռացնում եք, ապա մարում կրակը և սպասում մինչև փոքր-ինչ հովանա: Ցանկալի է, որ ջերմաստիճանը լինի 40-42 աստիճան: Ավելացրե՛ք շաքարավազը, ապա մերանը կամ մածունը և տարան դրեք տաք սենյակում: Կաթսան կարող եք ծածկել ծանր ու տաք հագուստով: Դարձյալ նույն ջերմաստիճանի ներքո (40-42 աստիճան) պահեք  6-8 ժամ:  Երբ մածունն արդեն պատրաստ լինի, լցրեք բաժակի մեջ, ավելացրեք ձեր նախընտրած կտրատած միրգը կամ հատապտուղը և մատուցեք:

Կարդա նաև`
Սուպեր սննդարար մթերքներ, որոնք կօգնեն ավելի առողջ լինել

սուպեր սնունդ

Մեկնաբանություններ