յուպիտեր ամպեր յունոնա քաղաք
- Գիտություն, Կյանք

Յուպիտերի ամպերի հեքիաթային գեղեցկությունը

«Յունոնա» առաքելությունը հրապարակել է Յուպիտերի՝ նույնանուն կայանի միջոցով ստացված, այնուհետև մշակված լուսանկարը, որն արվել է 2019 թվականի փետրվարի 12-ին։ Հենց այս ժամանակ է «Յունոնա»-ն նվազագույն հեռավորության վրա գտնվել Յուպիտերի հյուսիսային կիսագնդից։ (13 000 կմ)։

Նկարում երևում են Jet N6 անունը կրող ամպային հոսանքները։

Նշենք, որ «Յունոնա» անունը կրող միջմոլորակային ավտոմատ կայանը NASA-ի կողմից արձակվել էր դեռևս 2011 թվականի օգոստոսին։ 2016-ին սարքն ուղղվեց դեպի Յուպիտերի ուղեծիրը և մինչ օրս շարունակում է դրա ուսումնասիրությունը։ Ակնկալվում է, որ զոնդի առաքելությունը կավարտվի 2021 թվականին։

«Քաղաք»-ը ներկայացնում է քեզ Յուպիտերի ամպերի՝ նախկինում ստացված լուսանկարները ևս։

Կարդա նաև՝ 

Space X Crew Dragon հրթիռ թռիչք քաղաք

 

 

Մեկնաբանություններ