- Երաժշտություն, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուս են գտել։ Նշվում է, որ էստրադային երգչուհին իրեն վատ է զգացել դեռ ապրիլի 1-ին։ Դրանից հետո բժիշկները նախնական ախտորոշել են նրա մոտ թոքաբորբ ու տարել հիվանդանոց, որտեղ անցկացրել են COVID-19 թեստը, որը դրական է եղել: Ներկայումս Բաբկինային հոսպիտալացրել են։

Նադեժդա Բաբկինան խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, Մոսկվայի պետական երաժշտական ժողովրդական բանահյուսության «Ռուսական երգը» թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս են հայտնաբերել նաև Լև Լեշենկոյի մոտ։ Վերջինս բուժում է ստանում և իրեն լավ է զգում։

Մեկնաբանություններ