Փարիզի Աստվածամոր տաճարը դրսից: Գեղեցիկ Նոտր Դամ. Կաթոլիկ տաճար Փարիզում
- Արվեստ, Կյանք, Ճարտարապետություն, Մշակույթ

Նոտր Դամ. Փարիզի Սիրտն այրվել է, բայց Փարիզի հոգին դեռ Նոտր Դամում է

Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելու բոթը ցնցել է ամբողջ աշխարհը: Այն ոչ միայն ուխտատեղի, սրբավայր, այլև Փարիզի սիրտն էր ու զարդը:

Սուրբ Աստվածամոր տաճարը զարդարում է փարիզի փոքրիկ Սիտե ( Île de la Cité) կղզին, և այն իրական գեղեցկուհի է Սեն գետի ափին, որի հմայքը ոչ-ոքի անտարբեր չի թողնում.

Փարիզի սիրտն այրվել է, բայց Փարիզի հոգին դեռ Նոտր Դամում է. այն պատերի ներսում, որտեղ լինելու զգացողությունը դեռ ապրել էր պետք, այն չքնաղագույն զարդանախշերի հմայքի ներքո, որով դեռ շատ աչքեր պետք է հիանաին, և այն սրբագույն սրահում, որտեղ դեռ շատ մոմեր պետք է վառվեին, և վերջապես այն պատերի ներքո, որոնք դեռ շատ Ավե Մարիաներ պետք է լսեին…

Նոտր Դամ. Փարիզի Աստվածամոր տաճար: Սենա գետի ափ, փարիզ, ֆրանսիա
Նոտր դամ, կամ Փարիզի Աստվածամոր տաճար

Եկեք վերհիշենք Նոտր Դամի պատմությունը, և ևս մեկ անգամ  հիանանք պատմական չքնաղագույն կառույցով:

Նոտր Դամի պատմությունը

Տաճարի անունը թարգմանաբար նշանակում է «Մեր կինը»: Այն համարվում է Փարիզի արքեպիսկոպոսական նստավայրը:

Նոտր դամը դրսից: Փարիզի գեղեցիկ գոթական տաճարը
Փարիզի Նոտր Դամի արտաքին տեսքը

Աստվածամոր տաճարի շինարարությունը սկսել է 1116թ.-ին թագավոր Լուի VII-րդ-ի օրոք և ավարտին հասցվել 1345 թ.-ին: Այն համարվում է միջնադարյան գոթական ճարտարապետության զարդը:

Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի  նախաձեռնությամբ:

Նոտր դամ, կամ Փարիզի Աստվածամոր տաճարը ներսից: Կաթոլիկ եկեղեցի, տաճարի զարդանախշեր
Նոտր դամ, կամ Փարիզի Աստվածամոր տաճարը ներսից:

Այն ավերվել է 1790թ.-ական թվականներին ֆրանսիական հեղափոխության ընթացքում կրած վնասի պատճառով:

Վիկտոր Հյուգոյի 1831 թ. Վեպը, «Փարիզի Աստվածամոր տաճարը», անգլերենով լույս է տեսել «Նոտր Դամի հուշարձանը» (The Hunchback of Notre Dame), անվանմամբ և ընթերցողներին տեղեկացրել է շենքի խարխուլ վիճակի մասին:

Ինչպիսի՞ պատմական դեպքեր են այնտեղ տեղի ունեցել

Փարիզի Նոտր Դամը 1970-ական թվականներին:
Փարիզի Նոտր Դամը 1790-ական թվականներին

Հենրի VI- ը 1431 թվականին Նոտր Դամում թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր:

Նապոլեոն Բոնապարտը, որը նույնպես ձգտում էր փրկել տաճարը, 1804 թ.-ին թագադրվել էր կայսր:

1909 թ.-ին Ջոան Արքանը, որը օգնել էր Ֆրանսիային պայքարել անգլիայի դեմ և դարերի անց ցցին էր հանվել, նույնպես օծվել էր տաճարում Հռոմի Պիոս X- ի կողմից:

Տաճարում մինչ այրվելը՝ 2019թ-ի ապրիլի 15-ը, տեղի էին ունենում լայնածավալ շինարարական ախատանքներ:

Նոտր դամն այրվելու պահին: Տաճարն այրվում է
Նոտր Դամն այրվելու պահին: Նկարը՝ CNN-Ի:

2017թ.-ին New York times-ի հաղորդմամբ տաճարը ծածկի վերանորոգման ու վերակառուցման խիստ անհրաժեշտություն ուներ :

Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար: Այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Նոտր Դամում լսված աղոթքները դեռ ապրելու են և շարունակվելու, քանի որ Փարիզի հոգին դեռ այնտեղ է….

 

Հեղինակ՝ Գայանե Մելքումյան

 

Կարդա նաև՝

Տաճարներ, որոնց ներքին հարդարանքը գլուխգործոց է

տաճար քաղաք ներքին հարդարանք

 

Մեկնաբանություններ