- Երաժշտություն, Մշակույթ

Շադե. Խաղաղության ձայնը

Շադե Ադուն կամ պարզապես Շադեն՝ նիգերիական արմատներով բրիտանական երգչուհի է, որը կարիերան սկսել է որպես մոդել, իսկ հետագայում նաև հաջողել դերասանական կարիերան:

«Քաղաք»-ի այս նյութն անդրադարձ է նրա խաղաղություն սփռող կախարդական կոնտրալտոյին, անկրկնելի հմայքին ու լավագույն կատարումներին:

Շադեն ծնվել է Նիգերիայում` 1959թ.-ի հունվարի 16-ին: Նրա էկզոտիկ գեղեցկությունը հաճախ վերագրում են տեղի վայրի բնությանն ու կրակոտ արևի էներգիային:

շադե քաղաք

Երգչուհի դառնալու երազանք երբեք չի ունեցել, և երաժշտական կարիերան պարզապես երկու ընկերներին օգնելու համար է սկսել:

շադե

Շադեին համաշխարհային հռչակ բերեց 1984թ-ին լույս տեսած «Smooth Operator» ստեղծագործությունը: Ստորև` Սան Դիեգոյում կենդանի կատարումն է:

Շադեն իր հրաշալի ձայնի և երաժշտության ասպարեզում ներդրման համար ստացել է Բրիտանական Կայսրության Շքանշան, որը նրան հանձնել է Արքայազն Չարլզը: Շքանշանը ստանալիս Շադեն մեջբերել է, որ ընդունում է այն, որպես «բոլոր սևամորթ կանանց» պարգևատրում:

Նրան հաճախ են անվանում «մեկուսացված երգչուհի», քանի որ Շադեն երաժշտական համագործակցությունների սիրահար չէ, նրա եզակի դուետներից է 2011թ.-ին Ջեյ Զի ռեփերի հետ «Moon and the Sky» ստեղծագործությունը:

շադե

Շադեի ամենասիրված ու ամենահայտնի կատարում է համարվում նրա «King of Sorrow» ստեղծագործությունը:

Բեմին Շադեն հանգիստ ու մեղմ է։ Նրա սահուն պարային շարժումները համեմատում են ամառային երեկոյի մեղմ քամու հետ։ Նրանից անհնար է աչք կտրել ցանկացած կենդանի կատարման ժամանակ նրան նաև դիտելիս։

Այսօր Շադեն բրիտանական երաժշտական պատմության մեջ լավագույն վաճառվող սոլո երգչուհին է:

Շադեի ո՞ր կատարումն է ձեր ամենասիրածը։

Մեկնաբանություններ