Շներ Քաղաք
- Գիտություն, Կյանք

Շները հասկանում են մարդկանց

Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն շները բառերը ճանաչելու համար օգտագործում են ուղեղի այն նույն հատվածը, ինչն օգգտագործում է մարդը:

Գիտնականները նշում են, որ նրանք չեն հասկանում մեր խոսքերը, բայց հասկանում են մեր էմոցիաները և մոտավոր հասկանում մեր բառերը:
Շվեդ հետազոտողները շների մոտ հայտնաբերել են 5 գեներ, որոնք պատասխանատու են մարդու հետ հաղորդակցվելու համար, հաղորդում է Scientific Reports ամսագիրը։
Շներ Քաղաք

Պարզվել է, որ շների ուղեղի ձախ կիսագունդը  կարողանում է հասկանալ բառերի իմաստը և ընկալել դրանք` առանց ինտոնացիային ուշադրություն դարձնելու: Մինչդեռ աջ կիսագունդը պատասխանատու է ինտոնացիայի ընկալման համար: Հաստատվել է, որ ձախ կիսագունդը պատասխանատու է բառի ընկալման համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք շան համար որևէ իմաստ ուննեն: Աջ կիսագնդում գտնվող լսողական հատվածը պատասխանատու է առոգանության մեկնաբանման համար: Հայտնի է, որ ուղեղի այդ հատվածը մշակում է թե՛ ուրիշ շների, թե՛ մարդկանց զգացմունքային հնչյունները: Սա վկայում է, որ առոգանության ճանաչման մեխանիզմները չեն սահմանափակվում գիտակցված խոսքով:

Կարդա նաև՝

15 լուսանկար՝ կատուների անսահման սիրո և քնքշության մասին

կատուներ կատու սեր քնքշություն քաղաք

Մեկնաբանություններ