հանգստյան օրեր շաբաթ կիրակի քաղաք
- Ժամանց, Կյանք, Շոփինգ և Ժամանց

Ո՞ւր այցելել առաջիկա հանգստյան օրերին. Դեկտեմբերի 15-16

Արդեն սպասո՞ւմ ես առաջիկա հանգստյան օրերին, բայց դեռ չե՞ս որոշել ուր այցելել և ինչպես անցկացնել հանգիստդ և ժամանցդ:

 «Քաղաք»-ն արդեն մտածել է այդ մասին և քեզ համար առանձնացրել առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում սպասվող ամենահետաքրքիր իրադարձություններն ու միջոցառումները:

Թատրոնի սիրահարներն այս շաբաթ 19:00-ին կարող են Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում լիցքաթափվել և վայելել «Մենք ենք, մեր ստերը» ներկայացումը: Հակոբ Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր տեղի կունենա «Ուշ լինի, նուշ լինի» մերկայացումը, կիրակի օրը՝ 19:00-ին «Դու էիր պակաս» ներկայացումը:

Շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կանցկացվի «Հոլիվուդ…Hollywood», կիրակի՝ «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը:

Փոքրիկ թատերասերների համար դեկտեմբերի 16-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը պատրաստել է «Կարմիր գլխարկը» ներկայացումը: Սկիզբը՝ 12:00:

Ֆիլմասերներն այս շաբաթ կարող են Երևանի կինոթատրոններում կարող են վայելել «Հեքիաթահարված», «Գործակալ 004», «Շելկունչիկը և 4 թագավորությունները», «Էրկեն Կիշեր», «Լյուդվիգ անունով ոզնին»,  «Բոհեմյան ռափսոդիա», «Բամբլբի», «Ձյունանուշ» ֆիլմերը:

Երաժշտության սիրահարներն այս ուիքենդի ընթացքում հաճելի ժամանակ անցկացնելու հիանալի հնարավորություն կունենան: Շաբաթ օրը  Mezzo ակումբում տեղի կունենա «Colors Of Music»-ի ելույթը: Հաջորդ օրը՝ 21:30-ին այստեղ ելույթ կունենա Լևոն Սարգսյանն ու Yellow Stones Band-ը:

Դեկտեմբերի 15-ին, ժ. 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի «Հայքրիս» տրիոյի համերգը: Ծրագրում` Վիվալդի, Դոպլեր, Սարասատե, Սեն-Սանս, Դեբյուսի, Չայկովսկի, Բաղդասարյան, Զարիֆյան, Սայաթ-Նովա:

Եթե ցանկանում ես ազատ օրերին երեկոյան որևէ հետաքրքիր և հաճելի ժամանցի վայր այցելել, ապա կարող ես այցելել «Tom Collins Pub», որը շաբաթվա ավարտին հիանալի անակնկալ է մատուցելու իր այցելուներին: Բլյուզ երաժիշտ Հենրի Գևորգյանը առաջին անգամ ելույթ կունենա նորակազմ խմբի հետ: «007 Pub»-ում կիրակի օրը կարող ես վայելել պարային անմոռանալի օրերից ևս մեկը:

Ընտանեկան կամ ընկերական հաճելի երեկո անցկացնելու համար կարող ես այցելել մայրաքաղաքի գեղեցիկ և բարձրաճաշակ վայրերը: Դու կարող ես հոյակապ երեկո անցկացնել «Mexico»-ում, «Coast»-ում, «Արմատ»-ում և մի շարք այլ անմոռանալի վայերում:

«Քաղաք»-ը մաղթում է քեզ աշխատանքային շաբաթի հաճելի և խաղաղ ավարտ և հետաքրքիր, բուռն,  վառ իրադարձություններով լի հանգստյան օրեր:

Մեկնաբանություններ