Ուվեի երկրորդ կյանքը Բակման քաղաք
- Գրքեր, Մշակույթ

Ուվեի երկրորդ կյանքը. Ֆրեդրիկ Բակման

Հեղինակ՝ Ֆրեդրիկ Բակման
Հրատարակման տարեթիվը՝ 2012

Առաջին հայացքից Ուվեն աշխարհի ամենամռայլ մարդն է: Նա, ինչպես շատերը, կարծում է, որ իրեն շրջապատում են բացառապես հիմար մարդիկ. հարևանները մեքենան մշտապես սխալ են կայանում, վաճառողները անհասկանալի հարցեր են տալիս, բյուրակրատները փչացնում են հասարակ մարդկանց կյանքը…

Այդուհանդերձ, այս նյարդային և մռայլ մարդը մեծ սիրտ ունի: Երբ իր հարևանությամբ ապրող երիտասարդ ընտանիքը պատահմամբ վնասում է նրա փոստարկղը, դա սկիզբ է դառնում անհավանական բարի մի պատմության, որը սիրո կորստի, անսպասելի ընկերության, անտուն կատուների, մեքենա վարելու հնագույն արվեստի մասին է: Պատմություն այն մասին, թե ինչպես մեկ մարդու կյանքը կարող է ազդել բազմաթիվ կյանքերի վրա:

Ֆրեդրիկ Բակմանը այստեղ էլ հավատարիմ է մնացել իր ոճին, նա գրում է պարզ, թեթև, հումորով, բայց արդյունքում ստանում է խորը, փիլիսոփայական և մտածելու տեղիք տվող վեպ:

Հազարավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում բարձր են գնահատել այս ստեղծագործությունը, ինչի արդյունքում ռեժիսոր Հանես Հոլմը Բակմանի հետ համաձայնության գալուց հետո որոշել է գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել:

 

Կարդա նաև՝

Քրիսթել Դաբո. «Բաբելոնի հիշողությունը»

 

Մեկնաբանություններ