ժամանց շաբաթ կիրակի քաղաք
- Ժամանց, Շոփինգ և Ժամանց

Ո՞ւր այցելել առաջիկա հանգստյան օրերին. Դեկտեմբերի 1-2

Կրկին ուրբաթ է, և առաջիկա հանգստյան օրերն արդեն ձմեռային են:

«Քաղաք»-ը կրկին քեզ համար առանձնացրել է առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում սպասվող ամենահետաքրքիր իրադարձություններն ու միջոցառումները:

Կինոմանները դեկտեմբերի 1-2-ին կարող են Երևանի կինոթատրոններում վայելել «Սիսթերս եղբայրներ», «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները», «Ռալֆն ընդդեմ համացանցի», «Գործակալ 004», «Երեկոյան դպրոց»,«Զգուշացեք, կանայք են», «Այրիներ», «Անմոռանալի օր», «Ռոբին Հուդ. Սկիզբ», «Բոհեմական ռափսոդիա», «Էլիոթ» ֆիլմերը:

ժամանց շաբաթ կիրակի քաղաք

Դասական երաժշտության սիրահարները դեկտեմբերի 2-ին, ժ. 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կարող են ներկա գտնվել 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմվի համերգը: Ծրագրում` Բրուքներ «Ռեքվիեմ»:

ժամանց շաբաթ կիրակի քաղաք

Դեկտեմբերի 1 և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կուենա գլխապտույտ երեկո՝ լի անակնկալներով: Սպասված երեկո Արամ mp3-ի և Գարիկ Պապոյանի հետ:

ժամանց շաբաթ կիրակի քաղաք

Թատրոնի սիրահարներն այս շաբաթ 19:00-ին կարող են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կարող են դիտել նոր ներկայացում՝ «Ֆիգարոյի ամուսնությունը». կատակերգություն երկու գործողությամբ։ Կիրակի՝ դեկտեմբերի 2-ին, կարող ես դիտել «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությունը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում դեկտեմբերի 1-ին կկայանա «Մայրը» ներկայացումը: Բեմադրության հեղինակ և ռեժիսոր և գլխվոր դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյան:

Դեկտեմբերի 1-ին Կամերային թատրոնում տեղի կունենա «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը:

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում կարող ես լիցքաթափվել և վայելել «Տիկնիկների խանութ» ներկայացումը: Խամաճիկների թատրոնում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Կարապի լիճ» ներկայացումը:

ժամանց շաբաթ կիրակի քաղաք

Ձմռան առաջին օրը կարող ես վայելել KAMI Music Club-ում: Դեկտեմբերի 1-ին այստեղ կարող ես լսել հաճելի կենդանի երաժշտություն Kami Friends Project-ի կատարմամբ:

ժամանց շաբաթ կիրակի քաղաք

Ընտանեկան հաճելի երեկո անցկացնելու համար կարող ես այցելել մայրաքաղաքի գեղեցիկ և բարձրաճաշակ վայրերը: Դու կարող ես հոյակապ երեկո անցկացնել «Պահեստ»-ում, «Wine Republic»-ում, «Terazza»-ում և մի շարք այլ անմոռանալի վայերում:

«Քաղաք»-ը մաղթում է քեզ հետաքրքիր, հաճելի և անմոռանալի տպավորություններով լի հանգստյան օրեր:

Մեկնաբանություններ