Պաբլո Պիկասո
- Արվեստ, Մշակույթ

Պաբլո Պիկասո․ 5 փաստ նկարչի մասին

Պաբլո Պիկասոն աշխարհի ամենահայտնի և հանճարեղ նկարիչներից է։

Այս զարմանալի արվեստագետը սկսել է ստեղծագործել բավական վաղ տարիքից և շարունակել է մինչև կյանքի վերջին օրերը։

Նրա կտավները բավական աբստրակտ են և հաճախ անգամ տարօրինակ։

Պիկասոն ունի ուրույն ու յուրահատուկ ոճ, որը նրան տարբերում է ցանկացած այլ նկարչից ամբողջ աշխարհում։

«Քաղաք»-ը ներկայացնում է 5 փաստ հանճարեղ նկարչի մասին։Պաբլո Պիկասո

1․ Պիկասոյի իրական անվանաումը բաղկացած է 23 բառից։ Արվեստագետի իրական անունն է՝ Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Martyr Patricio Clito Ruíz y Picasso։Պաբլո Պիկասո

2․ Ծնվելիս Պիկասոն այնքան փոքր է եղել, որ բուժքույրը մտածել է, որ երեխան մահացած է ծնվել։

Պաբլո Պիկասո

3․ Ինչքան էլ որ զարմանալի է Պիկասոյի առաջին բառը եղել է “lapis”, ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ։

Պաբլո Պիկասո

4․ Պիկասոն Գեղարվեստի դպրոց ընդունվել է ընդամենը 13 տարեկանում։ Նա ընդունելության քննությունները հանձնել է 1 շաբաթում, մինչդեռ մնացած ուսանողներին չէր հաջողվում հանձնել դրանք անգամ 1 ամսում։Պաբլո Պիկասո

5․ Պիկասոն իր ամենահայտնի կտավներից մեկը՝  “First Communion” -ը նկարել է ընդամենը 15 տարեկան հասակում։

Կարդա նաև՝

Կտավներ, որոնք ունեն գաղտնի նշաններ

Ադամի արարում Քաղաք

Մեկնաբանություններ