- Առողջապահություն, Կյանք, Հայաստան

Պետք է երկարացնել արտակարգ դրության ժամկետը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել Հայաստանում արտակարգ դրության ժամկետը:

«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- հայտնել է նախարարը։

Հավելենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։

Մեկնաբանություններ