Ջեյմս Բրաուն
- Երաժշտություն, Մշակույթ

Ջեյմս Բրաուն․ Սոուլի կնքահայրը

Այսօր լեգենդար երաժիշտ Ջեյմս Բրաունի ծննդյան օրն է։ Բրաունը ծնվել է 1933 թվականի մայիսի 3-ին՝ Կարոլինայում։

Ծնված լինելով ծայրահեղ աղքատության պայմաններում, նրան հաջողվեց դառնալ ամենահայտնի և պահանջված երաժիշտներից մեկը՝ վաստակելով «Սոուլի կնքահայր» անվանումը։

Նրա յուրօրինակ վոկալային տվյալները և տարբերվող երաժշտական ոճը ոգեշնչում դարձան բազմաթիվ հայտնի արտիստների համար։

Ջեյմս Բրաուն

Բրաունը հայտնի է ոչ միայն իր տաղանդով, այլև ակտիվ հասարակական գործունեությամբ՝ հեղինակելով այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ամերիկան իմ տունն է», «Սևամորթ և հպարտ»։

Ջեյմս Բրաունը իրավամբ դարաշրջանի ամենահայտնի երաժիշտներից է։

Ստեղծագործելով այնպիսի ոճերում ինչպիսիք են սոուլը և ֆանկը, նա նոր շունչ հաղորդեց այդ ոճերին՝ ունենալով իր մեծագույն ավանդը համաշխարհային երաժշտության մեջ։

Կարդա նաև՝

70-ականների ռոք. «Քաղաք»-ի ընտրանին

led zeppelin rock ռոք քաղաք

Մեկնաբանություններ