Ջենիս Ջոփլին
- Երաժշտություն, Մշակույթ

Ջենիս Ջոփլին. Ամերիկյան «մարգարիտ»

Ջենիսը ծնվել է 1943 թվականին և դարաշրջանի ամենավառ աստղերից է: Նրա ռոք, սոուլ և բլյուզ կատարումները խորն են ու գեղեցիկ, երբեմն նյարդային, երբեն փխրուն և մշտապես նույնքան շքեղ է նրա ձայնը` հզոր ու սարսռեցնող: Ջենիսին անվանում են «Մարգարիտ», ասում են` այս կեղծանունը հենց ինքն է ընտրել իր համար:
Նա հանդուգն էր, անվախ ու ազատ:

«Քաղաք»-ն անդրադարձել է նրա կյանքի հետաքրքիր դրվագներին:

Բեթ Միդլերի մասնակցությամբ 1979 թվականի «Վարդը» ֆիլմը նկարահանված է Ջենիսի կյանքի պատմության հիման վրա:

Ջենիս Ջոփլին երաժշտություն
Լուսանկարը` Time

Ջենիսը երաժշտության մասին. «Ինտելեկտուալ լինելը շատ հարցեր է առաջացնում և ոչ մի պատասխան չի տալիս, կարող ես հագեցնել կյանքդ գաղափարներով, բայց շարունակել գնալ տուն միայնակ: Իսկապես կարևոր են զգացմունքները, դա է ինձ համար երաժշտությունը»:

Ջենիսի հայրը՝ Սեթ Ջոփլինը, ինժեներ էր: Ծնողները երազում էին աղջկան տեսնել դպրոցի ուսուցչուհի:

Ջենիս Ջոփլին
Լուսանկարը` BBC

Ելույթի ընթացքում գռեհիկ և անպատեհ արտահայտությունների համար երգչուհին 1969 թվականին ձերբակալվել է հենց համերգի ժամանակ:

Ջենիս Ջոփլին
Լուսանկարը` Courtesy of TIFF

Ջենիսի Woodstock-ում համերգի տոմս կարելի էր գնել ընդամենը 8 դոլարով: Ամբողջ համերգի համար Ջենիսը վաստակում էր 7500 դոլլար:

Ջենիս Ջոփլին

«Սիրով՝ Ջենիս»-ը նրա կենսագրությունն է` գրված քրոջ` Լորայի կողմից, որը մասնագիտությամբ հոգեթերապեվտ է:

Բլյուզի աստղը Կենպո Կարատեի սև գոտի ուներ :

Ջոփլինի միակ կատարումը, որը նրա կյանքի օրոք է հայտնվել Billboard Top 100-ի առաջին հորիզոնականին 1971 թվականի «Me and Bobby Mcgee»-ի կատարումն է:

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։