ջերմուկ քաղաք
- Տուրիզմ

Ջերմուկ. Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում: Հեռավորությունը Երևանից 173 կմ է կազմում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Ջերմուկը մեծ ճանաչում է վայելում ոչ միայն իր բազմաթիվ առողջարաններով, հանքային ջրերով, այլև իր հարուստ, ճոխ բնությամբ և հիանալի, մեղմ կլիմայով, որի շնորհիվ զբոսաշրջիկներն այստեղ այցելում են կլոր տարին:

Քաղաքը տեղակայված է սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի կիրճով: Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր բնակավայրերից մեկը:

Քաղաքը շրջապատող լեռներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի խիտ անտառները, ջրվեժները ու դաշտերը: Քաղաքի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հնագույն պատմական ու ճարտարապետական կոթողներ:

Ջերմուկ քաղաք առողջարան

Ջերմուկի առողջարանները 

Ջերմուկ քաղաքը հայտնի է հանքային ջրերի իր ըմպելասրահով, որը խորհուրդ է տրվում այցելել մարդկանց, ովքեր առողջական տարաբնույթ խնդիրներ ունեն:

Ջերմուկում հայտնաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում բուժման նպատակներով մարդիկ օգտվել ջերմուկներից։ Հին ավազանը կարգավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսերին, երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառիմեջ։

Լոգանքի առաջին շենքը կառուցվել է 1940 թ.-ին։ Այն ուներ 12 մահճակալ: 1982 թվականի տվյալներով՝ գործում է 7 հանքաղբյուր՝ 3-ը աջափնյա սարահարթում, 4-ը՝ Արփայի ձորում, 17 մ/վրկ մշտական ջրապաշարներով։

Հանքային ջրերը ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ-քլորիդային, նատրիում-կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում՝ հետևյալ քիմիական բաղադրությամբ:

 Ջերմուկի ճոպանուղին

Ջերմուկ ճոպանուղի

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, այն կառուցվել է 2007 թվականի աշնանը:

Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան։ Ունի 2 սահուղի։

«Ջրահարսի վարսերը»

Ջերմուկ քաղաք ջրվեժ

Ավանդության համաձայն` Ջերկուկի ջրվեժը այսպես է կոչվել ի պատիվ գեղեցկադեմ արքայադուստեր, ով սիրահարվել է հովվի տղային։ Իմանալով այդ մասին` աղջկա թագավոր հայրը արգելել է հանդիպել իր դստերն ու հովվի տղային։ Աղջիկը չի լսել հորը և ամեն գիշեր երկար պարան է նետել կիրճի մեջ, որպեսզի տղան բարձրանա իր մոտ։ Հայրը բարկացել և անիծել է աղջկան, ինչի արդյունքում արքայադուստրը ջրահարս է դարձել։

Ջուրն այստեղ մշտապես սառն է, նույնիսկ ամառային շոգ օրերին:  Ջրվեժի բարձրությունը մոտ 70 մետր է։

Եղնիկը՝ Ջերմուկի և խորհրդանիշ

Ջերմուկ քաղաք առողջարան

Այստեղ կարելի է հանդիպել այս կենդանու գեղեցիկ արձանը: Լեգենդի համաձայն՝ մի անգամ մի որսորդ գնացել է անտառ և նկատելով եղնիկին` ցանկացել է կրակել նրա վրա, սակայն եղնիկի հայրը փրկել է նրան` ծածկելով իր մարմնով և ծանր վիրավորվել։

Եղնիկը և նրա մայրը կարողացել են տանել կենդանուն Ջերմուկի ջրերի մոտ։ Խմելով այն`եղնիկն ապաքինվել է։

Այստեղից էլ սկիզբ է առել այն լեգենդի անցումը սերունդից սերունդ, և մինչ օրս եղնիկը Ջերմուկի և տեղի հանքային ջրի խորհրդանիշն է համարվում:

Կարդա նաև՝

Շաքեի ջրվեժ. գեղեցիկ լեգենդի սկզբնաղբյուրը

Մեկնաբանություններ