- Առողջապահություն, Գրքեր, Կյանք, Սելեբրիթի

Ջոան Ռոուլինգը կորոնավիրուսի դեմ պայքարին 1 մլն ֆունտ է նվիրաբերել

Ջոան Ռոուլինգը՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, մեկ միլիոն ֆունտ է փոխանցել՝ կորոնավիրուսի դեմ պայքարին: Իր նվիրատվությունը գրողը բաժանել է երկու մասի. մեկը փոխանցվել է անօթևաններին օգնող կազմակերպություն, մյուսը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպություն, որը կարանտինի շրջանում ավելացել է։

«Անտեղի է խոսել հորինված մահվան մասին, երբ շատ մարդիկ կորցնում են իրենց հարազատներին իրական աշխարհում», – Ռոուլինգը գրել է Twitter-ի իր էջում:

Մեկնաբանություններ