- Կյանք, Սելեբրիթի

Ջոն Կրասինսկին պանդեմիայի օրերին կատարվող ուրախ իրադարձությունների մասին շոու է ստեղծել

Դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ջոն Կրասինսկին, որը հայտնի է «Գրասենյակ» կատակերգական սերիալով և «Հանգիստ տեղ» հորորով, գործարկել է Some Good News YouTube-շոուն, որում նա պատմում է այն մասին, թե ինչ լավ բաներ են կատարվում աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում:

Նախագծի առաջին թողարկման հյուրն է եղել Սթիվ Կարելը։

The Hollywood Reporter-ի տեղեկություններով՝ շոուն սկսելուց առաջ Կրասինսկին Twitter-ում իր հետևորդներին խնդրել է իր հետ կիսվել լավ նորություններով և պարզապես այն բաներով, որոնք ստիպում են նրանց ժպտալ անգամ աշխարհի համար այս ծանր շրջանում։

 

Մեկնաբանություններ