- Ժամանց, Կինո, Կյանք

«Ջոն Ուիք 4»-ի պրեմիերան տեղափոխվել է կարանտինի պատճառով

Lionsgate ստուդիան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված երկու խոշոր նախագծերի տեղափոխման մասին։ Փոփոխություններն անդրադարձել են «Ջոն Ուիք»-ի չորրորդ մասին և «Մարդասպանիի թիկնապահի»-ի շարունակությանը:

«Ջոն Ուիք 4»-ը՝ անմահ Քիանու Ռիվզով գլխավոր դերում, պետք է վարձույթում հայտնվեր 2021 թվականի մայիսի 21-ին։ Նոր գրաֆիկով ֆիլմը լույս կտեսնի 2022 թվականի մայիսի 27-ին։

Անցյալ տարվա դեկտեմբերին Քիանու Ռիվզը սկսել է նկարահանումների համար նախատեսված զենքով մարզումները, սակայն ամեն ինչ ստիպված է եղել ընդհատել կարանտինի պատճառով:

«Մարդասպանիի կնոջ թիկնապահը» նախատեսվում էր դուրս գալ 2020 թվականի օգոստոսի 28-ին, իսկ այժմ պրեմիերան կկայանա ուղիղ մեկ տարի անց՝ 2021 թվականի օգոստոսի 28-ին:

Մեկնաբանություններ