- Աշխարհ, Կյանք, Հայաստան

ՌԴ քաղաքացիների համար Հայաստանից 2 չվերթ կիրականացվի

Հայաստանից Ռուսաստան երկու չվերթ կիրականացվի, որոնցից մեկը մայիսի 17-ին, մյուսը` մայիսի 18-ին։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան Facebook–ի էջը։

Նշվում է, որ Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը նախատեսված է մայիսի 17-ին  տեղական ժամանակով ժամը  13:20–ին։

Դիվանագիտական առաքելությունը նախազգուշացնում է, որ այս չվերթից կարող են օգտվել միայն ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի, Պենզայի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում։

«Չվերթի համար անհրաժեշտ է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1 կայքում։ Օդանավում տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կազմվելու են կայքում գրանցվելու հիման վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իսկ Երևան-Մինվոդի № NGT743 չվերթը նախատեսված է մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 04:05–ին։

«Թռիչքը հնարավոր է միայն այն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչաևո–Չերկեսկի Հանրապետությունում, Կաբարդինո–Բալկարիա Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմիկիայի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում», – ընդգծված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Չվերթի համար դարձյալ պետք է գրանցվել` անցնելով հետևյալ հղումով https://www.gosuslugi.ru/395443/1։ Տեղերը սահմանափակեն։

Մեկնաբանություններ