- Կյանք, Հայաստան, Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը 26 օր անց դուրս է գրվել հիվանդանոցից

Հայտնի է դարձել, որ «Էրեբունի» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանալուց հետո Քոչարյանը տեղափոխվել է ՔԿՀ։ Սակայն նրա պաշտպանները դժգոհ են։

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Քոչարյանը կալանավայրից «Նաիրի» ԲԿ էր տեղափոխվել մարտի 7-ին, իսկ մարտի 8-ին «Նաիրի» ԲԿ-ից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բուժկենտրոն։ 26 օր անց նրան դուրս են գրել բժշկական կենտրոնից։

«Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի»,– նշում են նրա փաստաբանները։

«Հայտնի է, որ ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը»,– գրված է փաստաբանների հայտարարության մեջ։

 

 

Մեկնաբանություններ