- Կյանք, Սելեբրիթի, Սպորտ

Ռոնալդուն վաղը կվերադառնա Թուրին և երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ կանցկացնի

Football Italia-ն տեղեկացնում է, որ «Յուվենթուսի» հարձակվողը վաղը վերադառնալու է Թուրին։

Երկու շաբաթ Ռոնալդուն անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ ու մարզվելու է անհատական ծրագրով։

Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կապ է հաստատել այն բոլոր ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ու կոչ արել վերադառնալ Իտալիա։

Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա ու ինքնամեկուսացումն անցկացնում էր այնտեղ։

Մեկնաբանություններ