- Հայաստան, Քաղաքական

Ռուսաստանը Հայասատանին կարտահանձնի Ալրաղացի Լյովիկին

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի հարցումը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Լևոն Սրգսյանին (Ալրաղացի Լյովիկ) փնտրում էին ավազակությանը մասնակցելու համար։ Նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։

Ալրաղացի Լյովիկի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։ Լևոն Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում։

Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հաամար․ 12 տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ:

 

Մեկնաբանություններ