- Կյանք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 11 000 դեպք

Մեկ օրվա ընթացքում 83 ռուսական շրջաններում հաստատվել է COVID-19-ով վարակման 11 012 դեպք, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով կորոնավիրուսիային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

Մոսկվայում գրանցվել է 5551 նոր դեպք, Մերձմոսկովյան շրջանում՝ 1133, Սանկտ Պետերբուրգում՝ 414։ Ընդ որում՝ 4674 հիվանդների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։

Նախօրեին հաղորդվել է կորոնավիրուսի 10 817 նոր դեպքերի մասին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 209 688-ի, որոնցից առողջացել է 34 հազար մարդ։

Մեկնաբանություններ