- Մշակույթ

Սուրբ Զատիկ․ Ինչպես է նշվում տոնը աշխարհի տարբեր երկրներում

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից հնագույնը և գլխավորն է։

Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Հայկական ավանդույթում հավկիթներով խաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։

«Քաղաք»-ը ուսումնասիրել է, թե ինչպես է նշվում տոնը աշխարհի տարբեր երկրներում և ձեզ է ներկայացնում դրանք։

Հունգարիա

Հունգարիա

Հունգարիայում Զատկի օրը տղաները ջուր են շփում աղջիկների վրա և խնդրում են, որպեսզի աղջիկները համբուրեն նրանց։

Հնում մարդիկ կարծում էին, որ ջուրը օժտված է ամոքիչ և բուժիչ հատկություններով։

Շվեդիա

Շվեդիա

Շվեդիայում Զատիկը ավելի շատ նման է Հելոինին։

Երեխաները հագնում են վառ հագուստներ, այտերը ներկում են կարմիր գույնով և, շրջելով հարևան տներով, հավաքում են այնտեղեից քաղցրավենքիներ։

ԱՄՆ, Վաշինգտոն

ԱՄՆ-ում Զատկի տոնին Սպիտակ տանը կազմակերպվում է հատուկ միջոցառում։ 19-րդ դարից սերած ավանդույթի համաձայն երեխաները տեղափոխում են գունավոր հավկիթները գդալների օգնությամբ։

Գերմանիա

Գերմանիա

Գերմանիան նման չէ այլ եվրոպական երկրների, որտեղ թաքցնում են հավկիթները և երեխաները պետք է գտնեն դրանք։

Այստեղ հավկիթները կախվում են ծառերի վրա կամ ներկայացվում փողոցի տեսանելի վայրերում։ Երբեմն մի ծառի վրա կարելի է տեսնել մի քանի հազար հավկիթ։

Հունաստան

Հունաստան

Հունաստանում Զատկի օրը մարդիկ պատուհաններից դեն են նետում ողջ հին սպասքը։ Սա խորհրդանշում է գարնան սկիզբը և նոր կյանքի գալուստը։

Կարդա նաև՝

Իսպանացի արտիստը «վերակենդանացնում» է հռոմեացի կայսրերին

Իապանացի արտիստը

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ