վազել առղղջ ապրելակերպ
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Վազե՞լ, թե՞ չվազել. Ինչպես չվնասել առողջությանը

Վերջին շրջանում առողջ ապրելակերպը կրկին նորաձև է դարձել: Շատերը, անգամ նրանք, ովքեր երբեք սպորտով չեն զբաղվել, չեն վազել և իրենց համարում են միաժամանակ բոլոր սպորտաձևերի ոխերիմ թշնամին, սկսել են մարզվել, առողջ սնվել և անգամ դուրս գալ առավորտյան վազքի: Ոմանք ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, ոմանք՝ կարգավորել մկանային համակարգը, ոմանք էլ պարզապես ուզում են հասնել ավտոբուսին առանց շնչահեղձ լինելու: Դե ուրեմն, «Քաղաք»-ի հետ միասին բացահայտիր ճիշտ և արդյունավետ վազքի գաղտնիքները:

Շատ հաճախ առավոտյան վազքի դուրս գալու որոշումը կայացվում է վայրկյանական: Ընդ որում, քչերն են կռահում, որ այդ իմպուլսիվ որոշման արդյունքները կարող են ամփոփվել բժիշկի սենյակում:

Ի՞նչ անել, որ վազքն իսկապես արդյունավետ լինի, միևնույն ժամանակ չվնասի առաջողությանը:

վազել առավոտյան առողջ

Բժիշների հավաստմամբ՝ չի կարելի վազել սրտի բնածին արատի, արյան վատ շրջանառության դեպքում, հորմոնալ փոփոխությունների, հոդերի հիվանդությունների, ողնաշարի խնդիրների ժամանակ: Կարևոր է հիշել, որ վազքի ժամանակ ողնաշարը և ոտքերը 5 անգամ ավելի մեծ ծանրաբեռնվածություն են ունենում, քան հասարակ քայլքի ժամանակ:

Խորհուրդ չի տրվում վազել նաև մրսածության, հարբուխի, մարմնի բարձր ջերմության ժամանակ, ինչպես նաև ցանկացած այլ խրոնիկ հիվանդության սրման դեպքում:

Այնուամենայնիվ, բոլոր հիվանդությունները չեն սահմանափակում վազելու ցանկությունը: Օրինակ, հիպերտոնիկ հիվանդությունը և օստեոխոնդրոզը միշտ չեն արգելք հանդիսանում վազքի համար, հատկապես, որ վազելու արդյունքում առաջացող խնդիրները կարելի է նվազագույնին հասցնել ճիշտ ընտրված մարզակոշիկների և հագուստի շնորհիվ:


Ինչպես վազել

Վազքը ցանկալի է սկսել դանդաղ, ապա աստիճանաբար արագացող քայլքից: Դրանից հետո կարելի է սկսել դանդաղ վազքը՝ աստիճանաբար, հնարավորության չափով մեծացնելով արագությունը: Եթե առաջանում է շնչահեղձ լինելու զգացողություն, ապա անհրաժեշտ է կրկին դանդաղ և աստիճանաբար վազքից անցնել քայլերի:

վազել առողջ վազք

Եթե սկսնակ ես, առաջին օրերին մի փորձիր վազել առանց կանգ առնելու, քանի որ դա կարող է հանգեցնել կողերում սուր արտահատվող ցավի, սրտխառնոցի, գլխապտույտի և այլ անցանկալի զգացողությունների: Փորձիր ամեն օր ավելացնել վազքի տևողությունը, արագությունն ու անցնելիք ուղու երկարությունը:

 

Ինչով է վազքն օգտակար

Ցանկացած պարագայում վազքն ու համաչափ քայլքը օրգանիզմի համար օգտակար են: Նախ, բարելավվում են սրտամակնները, բոլոր օրգանները օգտակար նյութերի և թթվածնի անհրաժեշտ քանակ են ստանում: Բացի այդ, ամրապնդվում է մկանային ամբողջ համակարգը, ընդ որում ոչ միայն ոտքերի, այլև թիկունքի, ուսերի և կողոսկրերի: Եվ ի վերջո, վազքի շնորհիվ կորում է ավելորդ քաշը:

առավոտյան վազք առողջ

 

Ինչպես միահամուռ պնդում են բժիշկներն ու մարզիները, վազել պետք է ցանկացած տարիքում: Կարևորը, որ դա լինի անվտանգ, օգտակար և հաճելի:

Դե, սկսե՞նք մարաթոնը:

Առողջ ապրելակերպի մասին ավելին կարդա «Քաղաք»Առողջ ապրելակերպ բաժնում:

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։