- Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

«ՎԱԶ 2106»–ը բախվել է Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ին

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Shamshyan․com-ի տեղեկություններով՝ բախվել են «Maybach Տ 500» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «Maybach»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, որը, ըստ աղբյուրի, դեպքի պահին մեքենայի սրահում չի եղել։

Մեկնաբանություններ