Իտալիա տեսարժան վայրեր քաղաք
- Տուրիզմ

10 վայրեր, որոնք անպայման պետք է տեսնել Իտալիա այցելելիս

Իտալիայում ծնվել և ապրել են բազմաթիվ աշխարհահռչակ նկարիչներ, գիտնականներ, պոետներ: Հենց այս երկրի հուշարձաններն են ամենից շատը ներկայացված ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Իտալիան անհավանական գեղեցկության երկրիր է, որը բնորոշում են որպես հոգու ու երջանկության հայրենիք:

«Քաղաք»-ը քեզ համար առանձնացրել է Իտալիայի ամենատպավորիչ ուղղություններն ու տեսարժան վայրերը:

Տաճարների հարթավայր. Սիցիլիա

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Սիցիլիայի Ագրիջենտո շրջանում կարելի է այցելել իտալական այս յուրօրինակ վայրը, որը կրում է Տաճարների հարթավայր անունը: Այստեղ կարելի է տեսնել հնագույն արձանների և շինությունների մասունքները, որոնք հայտնաբերվել են ուսումնասիրությունների արդյունքում: Այս վայրն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում:

Չինկվե Տերե

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Լիգուրիայում տեղակայված այս այգին Իտալիայի ամենագեղեցիկ վայրերից է: Այն կազմված է հինգ փոքրիկ քաղաքներից, որոնք ձգվում են ափի երկայնքով: Այստեղ ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում՝ հիանալու այս հրաշալի տեսարանով:

Ուֆիցիայի պատկերասրահ. Ֆլորենցիա

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Սա Իտալիայի ամենահայտնի թանգարաններից է, որը Եվրոպայի ամենահին պատմական օբյեկտներից է համարվում: Այստեղ կարելի է տեսնել իտալացի բազմաթիվ հայտնի նկարիչների աշխատանքները:

Կոլիզեյ

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Իտալիայի խորհդրանիշը համարվող այս շլացնող ճարտարապետական կոթողը մշտապես մագնիսի պես ձգում է զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր անկյուններից: Մինչդեռ միջին դարերում մարդիկ այստեղ հաճույքով հետևում էին արյունալի մարտերին: Եղել է նաև ժամանակ, երբ այս շինության ներսում թատերախմբեր են հանդես եկել: Այստեղ տեղի են ունեցել հին Հռոմի մի շարք կարևորագուն իրադարձություններ: Կոլիզեյն աշխարհի ամենահայտնի ճարտարապետական կոթողներից է:

Սասի դի Մատերա ստորգետնյա քաղաք

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Ժայռաբեկորներով շրջափակված փոքրիկ այս քաղաքը հնագույն բնակավայրերի տեղում է կանգեցված: Ներկայումս սա թանգարանային կոթող է համարվում, սակայն դարեր առաջ մարդիկ այստեղ ապրել են քարանձավներում:

Անտիկ Պոմպեյ

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Մ.թ.ա. 79 թվականին հնագույն Պոմպեյ քաղաքը թաղվեց 3 մետր հաստությամբ մոխրի շերտի տակ: Այժմ այս հնագույն և հիանալի վայրը բաց է զբոսաշրջիկների համար: Համալիրը գտնվում է Նեապոլից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Ամալֆի և ծովափ

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Այս վայրը հեռվից տեսնելիս անգամ կարելի է հիացմունքի զգացում ունենալ: Ամալֆին կազմված է 16 բնակելի շրջաններից: Յուրաքանչյուրն ունի իր ավանդույթներն ու ծագման պատմությունը: Սա Իտալիայի ամենավառ, գունագեղ և պայծառ վայրն է:

Սիենա. Պատմական կենտրոն

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Սիենայում յուրաքանչյուր շենք կառուցվել է այնպես, որպեսզի այն նման լինի մյուսներին: Այստեղ շինությունների ճարտարապետական ոճը պարտադիր պետք է միասնական լինի, իսկ էլեմենտները պետք է հիշեցնեն իրար: Այստեղ հայտնվելիս կարելի է կարծել, թե ուրիշ աշխարհում ես: Յուրաքանչյուրն այստեղ կգտնի այն, ինչ հարազատ է իր սրտին:

Վատիկան 

Իտալիա տեսարժան վայրեր քաղաք

Չնայած նրան, որ Վատիկանն առանձին պետություն է, մուտքի թույլտվություն աստեղ այցելելու համար կարող ես ստանալ միայն Հռոմից: Սա աշխարհի ամենափոքր պետությունն է: Այն հարուստ է պալատներով, պատկերասրահներով և այգիներով: Ողջ աշխարհից զբոսաշրջիկները գալիս են այստեղ՝ ծանոթանալու տեղի տեսարժան վայրերի հետ և ստանալու Պապի օրհնությունը:

Սուրբ Մարկոսի տաճար

 

Այստեղ պահվում են Սուրբ Մարկոս Ավետարանչի մասունքները: Տաճարը Վենետիկի խորհրդանիշն է: 19-րդ դարի ճանապարհորդող Ֆրանց Գևիլպարցերը տաճարի մասին ասել է. «Նա, ում սիրտը չի սկսում ավելի արագ բաբախել Սուրբ Մարկոսի տաճարի մոտ կանգնելիս, կարող է թողնել, որ իրեն թաղեն, քանի որ նա մահացած է, անհույս մահացած»:

Կարդա նաև՝ 

Նիդերլանդներ. 12 պատճառ այս երկիրը հավերժ սիրելու համար

Մեկնաբանություններ