- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Վարակվածներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածներցից 28-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. թոքաբորբ ունեցող` 454 հոգի, ծանր վիճակում` 63 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»,– Facebook–ի իր էջում գրել է Թորոսյանը։

Նշենք, որ այսօրվա տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2273–ի։

Մեկնաբանություններ