- Արվեստ, Գրքեր, Կինո, Կյանք, Մշակույթ

Վիլյամ Սարոյանի մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

Ռեժիսոր Լուսին Դինքի (Հրանտ Դինքի եղբոր դուստրը) «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում, հայտնում է ermenihaber․am-ը։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։

20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը։

«Սարոյանի երկիրը» ֆիլմը սկսվում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմությամբ։ Ապա ներկայացվում է նրա այցը Թուրքիա՝ դեպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։

Ֆիլմում օգտագործվել են ինչպես Սարոյանի ընկերների վկայությունները, այնպես էլ նրա ստեղծագործությունները, մոր և հոր պատմած պատմությունների հիման վրա գրի առնված հուշագրությունները, որոնցում արտացոլված է հայրենիքի նկատմամբ կարոտը, խանդավառությունը սերը, վիշտը, հույսն ու հուսահատությունը։

Մեկնաբանություններ