- Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Տավուշում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Նա այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժն այսօր՝  19.00-19.30-ի սահմաններում, տարբեր տրամաչափերի զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի բացած կրակի պատճառով վիրավորվել է երկու զինծառայող և 14 տարեկան երեխա Ոսկևան գյուղից:

 

Մեկնաբանություններ