- Աշխարհ, Առողջապահություն, Կյանք, Տուրիզմ

Վրաստանը կարող է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ խոսել է զբոսաշրջիկներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

Համավարակի հետևանքով ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում, ամենից շատ տուժել է զբոսաշրջության ոլորտը:

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան լինի անվտանգ և առաջիններից մեկը բացի սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,- ասել է նախարարը:

Մեկնաբանություններ