- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Տավուշում դիմակների արտադրամաս կբացվի

Հայաստանում տեղաշարժի ակտիվացման պայմաններում դիմակների դեֆիցիտ չի առաջանա: Այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանում կան բավականաչափ դիմանկներ՝ անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս ընթացքում նաև մեծ թվով դիմակներ են ներկրվել Հայաստան»,- ասաց Ավինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածավալ արտադրություն:
Վարչապետի տեղեկություններով՝ Տավուշի մարզում նոր բացվող արտադրամասն օրական 200 000 դիմակ կարտադրի:

Մեկնաբանություններ