- Առողջ ապրելակերպ, Կյանք

Տաք լոգանքը կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների և ինսուլտի վտանգը

Heart ամսագրում հրապարակվել է մի ուսումնասիրություն լոգանքի ու սրտի հիվանդությունների միջև եղած կապի մասին։ Պարզվել է, որ Ճապոնիայում, որտեղ լոգանքի ընդունումը բնակչության համար մշակույթի առանցքային մասնիկ է, տաք լոգանքի երկրպագուների մոտ նկատվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի զգալի անկում։

Հետազոտողները երկու տասնամյակ շարունակ ուսումնասիրել են ավելի քան 30 հազար չափահաս ճապոնացիների տվյալները: Գնահատվել են լոգանքի ընդունման հաճախականությունը և սրտի հիվանդությունների ռիսկերը։

«Մենք հայտնաբերել ենք, որ լոգանքի հաճախակի ընդունումը կապված է հիպերտոնիայի շատ ավելի ցածր ռիսկի հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ լոգանքի ընդունումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը», – նշում են հետազոտողները:

Ստացված տվյալների համաձայն՝ տաք լոգանքի ամենօրյա ընդունումը սրտի հիվանդությունների ռիսկը նվազեցում է 28%-ով, իսկ ինսուլտինը՝ 26%-ով:

Սրտանոթային հիվանդությունների թիվը նվազել է 35 տոկոսով, եթե մասնակիցները նախապատվությունը տալիս էին տաք ջրին: Ինսուլտի ռիսկի վրա ջերմաստիճանը չի ազդել։

Մեկնաբանություններ