տեսլա Tesla էլեկտրոքար քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Tesla-ն որոշել է նվազեցնել իր էլեկտրոքարերի գները

Tesla ընկերությունը մտադիր է փակել իր փոքր խանութների մեծամասնությունը՝ շարունակելով միայն դրանցից ամենաակտիվների գործունեությունը։ Ընկերությունն այս քայլին է գնում առցանց վաճառքների վրա կենտրոնանալու համար։

Բացի այդ, Tesla-ն մտադիր է հրաժարվել թեսթ-դրայվի ձևաչափից։ Գնորդները հնարավորություն կստանան մեկ շաբաթվա ընթացքում հետ վերադարձնել գնված էլեկտրոքարը և հետ ստանալ գումարը, եթե մեքենայի արագություն իրենց չբավարարի։

Խանութների քանակի կրճատումն ընկերությանը կօգնի նվազեցնել մեքենաների գները։ Այդպես, Tesla Model 3-ի արժքը կիջնի 8000 դոլարով՝ 43 000-ից հասնելով 35 հազար դոլարի։

Մյուս մեքենաների արժեքները կնվազեն 6 տոկոսով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Tesla-ն խոստացել էր նվազեցնել մեքենաների գները և դրանք առավել հասանելի դարձնել հանրության համար։

Կարդա նաև՝ 

2019-Kia-Soul ավտոմեքենա քաղաք

Մեկնաբանություններ