- Աշխարհ, Սելեբրիթի, Սպորտ

Տոնի Ֆերգյուսոն vs  Հաբիբ Նուրմագոմեդով․ Մինսկը կարող է օգնել անցկացնել տարվա մենամարտը

Բելառուսի մարտարվեստների ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մաքսիմ Կորոլկովը պաշտոնական հայտարարություն է արել, որ Մինսկը պատրաստ է ընդունել Հաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը:

Կորոլկովի խոսքերով՝ իրենք արդեն ուղարկել են պաշտոնական առաջարկ UFC-ին, սակայն միևնույն ժամանակ բոլորը հասկանում են, որ դա հազիվ թե իրագործելի լինի: Քանի որ մարտը պիտի կայանար ապրիլի 18-ն, հասցնել կազմակերպել ամեն ինչ գրեթե անհնար է: Ավելին, հազիվ թե կարելի է պատկերացնել, որ Ֆերգյուսոնը կհամաձայնի այդ փոխզիջմանը և կլքի ԱՄՆ-ի տարածքը, որտեղ պետք է տեղի ունենար մենամարտը։

Հիշեցնենք, որ այս տարվա գլխավոր մարտը կարող է չկայանալ կարանտինի պատճառով։ Նուրմագոմեդովն այս պահին գտնվում է Ռուսաստանում, իսկ Ֆերգյուսոնը՝ ԱՄՆ-ում։ Եթե մարտն այնուամենայնիվ չկայանա, կստացվի, որ արդեն հինգերորդ անգամ հանդիսատեսը զրկվում է այս մարտը տեսնելու հնարավորությունից։

Մեկնաբանություններ