- Հայաստան, Քաղաքական

Փաշինյանն անդրադարձել է վարակվածների թվի կտրուկ աճին

Երեկ կեսգիշերն անց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակեց վերջին թարմացումը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել, որից 32-ը կապված են Էջմիածնի հայտնի նշանադրության հետ, իսկ 11-ը արտադրամասում վարակված անձի հետ։ հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարակվածների թվի աճին։

«Ինչու են երեկ դեպքերն այդքան շատացել, որովհետեւ առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացած անձանց թեստ անել: Այդ թեստերից 7-ը հաստատվել են: Ընդ որում, այդ 7 անձինք որևէ ախտանշան չեն ունեցել: Այս տեղեկությունները կարեևոր են կորոնավիրուսի մասին մեր իմացության աստիճանը բարձրացնելու համար:

Երեկ տեղեկություններ եղան, որ մեր հիվանդներից երկուսի վիճակը վատ են: Ես խոսել եմ, առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ 52 դեպքերից թոքաբորբ են տանում երկու քաղաքացի և նախարարությունը նաև երաշխավորում է, որ նրանք բուժվելու են: Նրանցից մեկի մոտ ջերմաստիճանն այսօր առավոտյան 36,8 է եղել, մյուսինը 37»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ չնայած արտակարգ դրություն է հայտարարվել, ամենաարդյունավետ միջոցը ոչ թե տների դիմաց ոստիկանական ուժեր դնելն է, այլ իրար հետ պայմանավորվելը, որ կանոնների նկատմամբ ավելի մեծ կարգապահությամբ ենք գործելու։

«Եթե այդպես անենք, կորոնավիրուսային իրավիճակը և լարվածությունը անմիջապես կընկնի»,- հավաստիացրել է վարչապետը։

Մեկնաբանություններ