հետաքրքիր փաստ Game Of Thrones-ի մասին
- Կինո, Մշակույթ

Ապրիլը մոտ է. Մի քանի հետաքրքիր փաստ Game Of Thrones-ի մասին

Game Of Thrones հեռուստասեիալը ցուցադրվում է HBO հեռուստաալիքով 2011 թվականից։ Այս ժամանակահատվածում հեռուստասերիալը հասցրել է դառնալ ամենաքննարկված ու հանրահայտ սերիալներից մեկը՝ ունենալով երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում։ Սերիալը այնքան է սիրվել երկրպագուների կողմից, որ համացանցում կարելի է գտնել հազարավոր տեսություններ սերիալի հավանական ավարտի մասին։ Բանն այն է, որ Ջորջ Մարտինը, ում ստեղծագուծության մոտիվներով էլ նկարահանված է սերիալը շատ է սրում լարվածության մեջ պահել երկրպագուներին իր անկանխատեսելի ու յուրահատուկ սյուժեով։ Ապրիլին լույս կտեսնի հեռուստասերալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանը։ Եվ մինչ դուք անհամբեր սպասում եք սիրելի հեռուստասերալի նոր զարգացումներին, «Քաղաքը»-ը ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Game Of Thrones-ի մասին։

Dothraki լեզուն իրականում գոյություն ունի

Սերիալում Խալ Դրոգոն իր ցեղի հետ խոսում է հատուկ լեզվով, որն իրականում գոյություն ունի։ Այն ստեղծել է Դևիդ Պիտերսոնը հատուկ հեռուստասերալի համար։ Այժմ այս լեզվում կա ավելի քան 3000 բառ։

 Հարվարդում կա հատուկ դասընթաց  Game Of Thrones-ի մասին

Հարվարդում կա ներածական դասընթաց «Իրական գահերի խաղը» անվանմամբ։ Այս դասընթացի շրջանակներում դուք կարող եք ուսումնասիրել միջնադարյան առասպելները ձեր սիրելի հեռուստասերիալի մատուցմամբ։

Երկաթյա գահը վաճառված է

Պարզվում է, որ հեռուստասերիալի ստեղծողներին հաջողվել է վաճառել երկաթյա գահի կրկնօրինակները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 20․000 ֆունտ-սթերլինգ։ Երկաթյա գահերը տպավորիչ են․ 2 մետրից ավելի բարձրություն և 159 կիլոգրամ ծանրություն։

Մադոննան սիրում է Դեյներիսի զգեստը

Երգչուհի Մադոննան ևս հեռուստասերիալի մեծ երկրպագու է։ Նրան այնքան էր դուր եկել Դեյներիսի զգեստը, որ նա սերիալի անձնակազմից խնդրել էր այն, որպեսզի կրի հատուկ տոնախմբության ժամանակ։ Դե իսկ անձնակազմը սիրով համաձայնել է։

Խավարի արքան սպանել է Բեթմնենի ծնողներին

Դերասան Ռիչարդ Բրեյքը խաղացել է ոչ միայն Խավարի թագավորի դերը դերը Game of Thrones-ում, այլև Ջո Չիլլայի դերը Քրիստոֆեր Նոլանի «Բեթմեն, Սկիզբ» ֆիլմում, որտեղ նա սպանում է Բեթմենի ծնողներին։

Կարդա նաև՝ 

Հեղինակ՝ Անահիտ Ղարիբյան

Մեկնաբանություններ